Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 12-ին բաժին են հրավիրել 62-ամյա Լարիսա Ա.-ին, ով հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 143 հասցեում գործող սուպերմարկետի դեղատան մոտ գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 62.000 դրամ, այցեքարտ եւ վճարման կտրոններ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 11-ին անհայտ անձը դրամապանակը իր պարունակությամբ վերադարձրել է Լարիսա Ա.-ին:
Հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով բաժին է հրավիրվել 57-ամյա Քաղցրիկ Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:




























