Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելիս, մոտեցել են  Երեւանյան փողոցի թիվ 1 հասցեում կայանված «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը` 24-ամյա Արման Թ.-ն, այդ ընթացքում   ավտոմեքենայից դուրս է նետել 1  սրվակ եւ  թղթե 1 փաթեթ, որոնց մեջ եղել են  կանեփանման չորացրած, մանրացրած զանգվածներ` ծխախոտի խառնուրդով: Արման Թ.-ն  եւ ուղեւոր՝ 22-ամյա Զենիկ Հ.-ն բերման են ենթարկվել բաժին, որտեղ Արման Թ.-ն  տվել է  խոստովանական բացատրություն:

Արման Թ.-ն  եւ Զենիկ Հ.-ն ենթարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Կատարվում է հետաքննություն: