Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները դեկտեմբերի 12-ին, ժամը 9.00-ին, Երեւանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 47-ամյա Ժիրայր Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 /խարդախություն/ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: