Փաստաբան Թամարա Յայլոյանը հավատում է, որ իր տան ուղղությամբ դեկտեմբերի 11-ին կրակել է շների որսող զբաղվող ոմն Հովսեփը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ եթե հաստատվի այդ վարկածը, ապա ինքը որեւէ բողոք չի ներկայացնի ոստիկանություն:

«Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն: Ինքս հավատում եմ, որ հենց շների որսով զբաղվողն է կրակել, այն էլ ոչ թե իմ տան, այլ քաղաքապետարանի ուղղությամբ, պարզապես անդրադարձ է եղել: Մնում է, որ փորձաքննությամբ ապացուցվի այս ամենը»,- ասաց փաստաբանը:

Թամարա Յայլոյանի խոսքով՝ ինքն այսքան ժամանակ ոչ մեկի հետ խնդիր չի ունեցել, հետեւաբար չի կարծում, որ որեւէ մեկը կցանկանար իրեն վնասել:

«Իմ տան տեղը մարդիկ գիտեին, կարող էին գալ եւ խոսել ինձ հետ, բայց ես որեւիցե մեկին վատ բան չեմ արել»,- նշեց փաստաբանը: