Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ  բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 12-ին, ժամը 12.45-ին, բաժին է ներկայացել 48-ամյա Արամայիս Վ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից ազգային մակարդակով հետախուզվում էր ծեծի համար: