Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վրացական փողոցի խաչմերուկում, դեկտեմբերի 12-ին, ժամը 13.50-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդուն եւ 6-ամյա տղային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























