Ծովային նրբախորտիկներ ճաշակած Վլադիվոստոկի կատուն, պարզվել է, էգ է, հաղորդում է «Ադմիրալ» հոկեյի թիմի մամուլի քարտուղար Ալեքեյ Պուզիրյովը:
Օդանավակայանի աշխատակիցները կենդանուն հանձնել են «Ադմիրալ» հոկեյի ակումբ ինախագահին: Ակումբում որոշել է կենդանուն Մատրոսկոին անունը տալ:
Համացանցում հայտնված տեսագրությունը, որում երեւում է, թե փողոցային կատուն ինչպես է գիշերը սողոսկել Վլադիվոստոկի օդանավակայանի ծովային նրբախորտիկների խանութ եւ 63 հազար ռուբլու ապրանք կերել, դարձել է համացանցի հիթը: Կատվին նկատել եւ տեսանկարահանել են օդանավակայանի աշխատակիցները: Պատռելով նրբախորտիկների փաթեթները՝ նա մեկը մյուսի հետեւից համտեսում է դրանք: Ի վերջո ընտրում է ապխտած կաղամարներն ու չորացրած կամբալան:
Կատվին գտել են խանութի կողքին, որտեղ նա նույնպես զբաղվել է ծովամթերքի համտեսմամբ:




























