Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձում է խնդիրը առողջ գլխից հիվանդ գլխի վրա դնել՝ Հայաստանին մեղադրելով ապակառուցողական դիրքորոշման մեջ:
Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ի պատասխան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության, որը կատաղեցրել է նրանց, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է. «Միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ լավ հասկանում են Հայաստանի այդ սուտը, ուստի պետք է միջոցներ ձեռնարկել, որ Հայաստանը կառուցողական դիրքորոշում որդեգրի բանակցային գործընթացում: Հակամարտության հիմքը Հայաստանի ագրեսիան է Ադրբեջանի նկատմամբ եւ ադրբեջանական հողերի օկուպացիան հայերի կողմից: Հակամարտության խաղաղ կարգավորման համար, առաջին հերթին, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին մեկնաբանել է Ադրբեջանի ներկայացուցիչների՝ հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով լուծելու հերթական կոչերը՝ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քաղաքակիրթ լեզուն Բավի հավար անհասկանալի է:




























