Ուսանողների մեծ մասը կարծում է, որ տղամարդ-դասախոսներն ավելի իրազեկ են ուսումնական նյութերի ներկայացման հարցում, քան նրանց կին գործընկերները:
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները հեռակա ուսում ստացող երիտասարդների մասնակցությամբ փորձ են անցկացրել՝ նրանց բաժանելով չորս խմբի եւ առաջարկելով հեռակա ուսման կուրս անցնել: Փորձի մասնակիցները հնարավորություն չեն ունեցել տեսնել ու լսել դասախոսներին, իսկ նրանցից մի քանիսը ներկայացել են կնոջ անունով եւ հակառակը:
Ըստ Informing-ի, ուսումնառության ավարտից հետո կամավորներին հարցրել են ուսման գործընթացի եւ դասախոսների անձնական հատկանիշների մասին: Ուսանողները, ովքեր կարծել են, որ իրենց կին է դասավանդել, ավելի ցածր գնահատական են տվել, իսկ նրանք, ովքեր կարծել են, որ դասախոսը տղամարդ է:
Միաժամանակ, գիտնականները նշում են, որ բոլոր ուսանողները միանման գիտելիքներ են ստացել, իսկ ամբողջ հարցը տարածված կարծրատիպերի մեջ է:



























