Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 14-ին, ժամը 17.02-ին տեղեկություն է ստացել այն մասին, որ միջպետական Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածում (3-րդ կմ) տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան» մակնիշի 20 QO 077 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետեւանքով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1984 թ. ծնված Վ. Ն.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան: