Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 01.44-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-16 ավտոճանապարի Բաղանիս-Ոսկեպար հատվածում տեղի է ունեցել ավտովթար. «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 7 մ), կա տուժած. անհրաժեշտ է փրակարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն» մակնիշի 19 ԼՕ 659 համարանիշի ավտոմեքենան միջպետական Մ-4 ավտոճանապարի Նոյեմբերյան-Ոսկեպար հատվածում (22-րդ կմ) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտամիջում:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել ավտոմեքենան:




























