Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը համոզված է, որ դեկտեմբերի 14-ին չարենացավանցիներն ակտիվ մասնակցել են ընտրություններին՝ իրենց ձայնը տալով գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչու 21 հազար ընտրողներից միայն 9 հազարն է մասնակցել համայնքի ղեկավարի ընտրությանը, Շահգալդյանը պատասխանեց. «Կարծում եք՝ 21 հազարը Չարենցավանում էր ու չէ՞ր մասնակցում: Սխալվում եք, նրանց մի մասը Չարենցավանում չէր, իսկ ներկաներն էլ ակտիվորեն մասնակցել են ընտրություններին: Իմ որդին է, իհարկե, ես լավ բան պետք է ասեմ, բայց ժողովուրդն էլ նրա մասին նույն դրական կարծիքն ունի»:

Ւնչ վերաբերվում է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին, ապա Շահգալդյանն ընդգծեց, որ իր որդին գործնական հարաբերություններ ունի նրա հետ. «Առհասարակ իմ որդին որեւէ մեկի հետ բարդ հարաբերություններ չունի»:

Նշենք, որ Չարենցավանում միակ թեկնածուն Հակոբ Շահգալդյանն էր: Ընտրություններին 21 հազար 938 քաղաքացիներից մասնակցել էր ընդամենը 9 հազար 40-ը, որոնցից էլ 9096-ը ձայնը տվել է միակ թեկնածուին: