Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 10.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Բորյան փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. պատշգամբում (աթոռին նստած վիճակում) հայտնաբերվել է 50-ամյա Հ. Շ.-ի դին:




























