Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 30-ամյա Եղիշ Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 17-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:



























