Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 11.20-ին, Գյումրի քաղաքի Գերցենի փողոցի տներից մեկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 52-ամյա Լեռնիկ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:



























