Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 19.00-ին, Էջմիածին քաղաքի շուկայի տարածքում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 32-ամյա Նարինե Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 13-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: