Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 28 դեպքից բացահայտվել է 27-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը, խարդախության 9 դեպքից՝ 8-ը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է գողության՝ 15, յուրացման՝ 3, մաքսանենգության եւ խուլիգանության  1-ական դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու  եւ յուրացման՝ 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, գողության  2 եւ խարդախության 3 դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 25 ավտոպատահար, ինչի հետեւանքով 40 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: