Արտաշատում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Արտաշատի 41-ամյա եւ 18-ամյա բնակիչների միջեւ Այվազովսկու փողոցի վերջնամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում 18-ամյա տղան իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել «հակառակորդին»: Վերջինս որովայնի շրջանում ստացված վնասվածքով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց:

Ի դեպ, նրանք ազգականներ են: NEWS.am-ը տեղեկացել է, որ դանակահարության մեջ կասկածվող անձը դեռեւս չի հայտնաբերվել: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: