Հայաստանի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը մոտ օրերս ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին կհրավիրի խորհրդարան՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված տեղական արտադրանքի գների բարձրացումը: Այս մասին նա նշել է այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Հարց է առաջանում. Ինչո՞ւ է տեղական արտադրանքը թանկանում։ Գուցե սպեկուլյացիա կա։ Ես ՏՄՊՊՀ ղեկավարին կհրավիրեմ ԱԺ, որպեսզի այս հարցը պարզենք, և իրենց դիրքը չարաշահողները պատժվեն»,-ասել է նա՝ հավելելով, որ գնաճի վրա միայն դոլարի փոխարժեքը չէ, որ ազդում է, դրա համար էլ կարիք կա ՏՄՊՊՀ նախագահին հրավիրել ԱԺ:




























