Հայաստանի ԱԻն-ում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկում առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ս. Հ.-ին պատկանող տունը կառուցվել է 1960-ական թթ. եւ ըստ քաղաքաշինության նախարարության «Բնակելի, հասարարական եւ արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակների հետազոտման մեթոդական ցուցումների» տան տեխնիկական վիճակը գնահատվել է վթարային (մաշվածությունը` 4-րդ աստիճան). կրող կոնստրուկցիաների վիճակը վթարային է, ոչ կրողներինը` խարխուլ, տան առանձին հատվածներում առկա են մոտ 25 մմ բացվածքով ճաքեր:
Դեպքի մասին տեղեկացվել են քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության շինարարական եւ բարեկարգման վարչության պետը, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:




























