Խակասիայում 77-ամյա թոշակառու կնոջը բզկտել է սեփական շունը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Դեկտեմբերի 14-ի գիշերը կինը դուրս է եկել տնից, որտեղ նրա վրա է հարձակվել սեփական գերմանական օվչարկա ցեղատեսակի շունը:
Կնոջ մարմինն առանց գլխի եւ բազմաթիվ վնասվածքներով առավոտյան հայտնաբերել է նրա դուստրը: Նրա խոսքով՝ մայրը հաճախ էր դուրս գալիս փողոց, դրա համար էլ ինքը գիշերը չի նկատել մոր բացակայությունը:
Բացի այդ, թոշակառու կինը հաճախ է ծեծել շանը, սակայն կենդանին նախկինում նման ագրեսիա չի դրսեւորել:
Ներկայումս պարզվում են տեղի ունեցած ողբերգության հանգամանքները:



























