Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1982 թ. ծնված Գարիկ Շ.-ն եւ հայտնել, որ վնասվածքներն ստացել է ծեծի ենթարկվելու հետեւանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Գորիսի Սյունիքի փողոցի թիվ 8 տան դիմաց, վիճաբանության ժամանակ, 1969 թ. ծնված Արթուր Հ.-ն եւ 1982 թ. ծնված Առաքել Հ.-ն ծեծի են ենթարկել Գարիկ Շ.-ին, վայր գցել գետին եւ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:
Արթուր Հ.-ն եւ Առաքել Հ.-ն հրավիրվել են բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























