Դեկտեմբերի 13-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի Նարեկացի թաղաղամասի թիվ 36 եւ 42 շենքերի միջնամասում գտնվող ավտոտնակում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 13.55-ին, «Այրվածքների կենտրոնից» հաղորդում է ստացվել, որ դեմքի եւ ձեռքի 1-ին եւ 2-րդ աստիճանի այրվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1976 թ. ծնված Կարեն Պ.-ն, 1978 թ. ծնված Ռոման Ա.-ն եւ 1998 թ. ծնված Սեւակ Ք.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.30-ին, նշված ավտոտնակում, ավտոմեքենայի գազի բալոնի մաքրման ժամանակ գազի արտահոսքի հետեւանքով հրդեհ է բռնկվել եւ վերջիններս ստացել են վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:



























