Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղ տանող ավտոճանապարհին` «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 25 ՕՕ 314 համարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ Օ. Ք.) եւ «Օպել» մակնիշի 30 SS 572 համարանիշի ավտոմեքենաները, այնուհետեւ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մոտ 3 մ ընկել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից. հոսպիտալացման կարիք չի առաջացել:



























