Համացանցում տարածում է ստանում Ռուսաստանում տեղի ունեցած վթարի տեսանյութը:

Վոլգոգրադում աղջիկը խանդի հողի վրա «Մազդա»-ով կանխամտածված հարվածել է կողքի գծով ընթացող ավտոմեքենային:

Պարզվել է, որ մեքենայում եղել է նրա սիրելի տղամարդը՝ նոր ընկերուհու հետ: Հարվածի ուժից «դավաճանի» մեքենան հայտնվել է ճանապարհը բաժանող խոտածածկ հատվածում: Վարորդը եւ ուղեւորուհին ուղեղի ցնցմամբ տեղափոխվել են հիվանդանոց:

Ըստ «Ռոսիա 24»-ի, վթարի մեղավորը խոշոր տուգանք կվճարի կամ կզրկվի վարորդական իրավունքից: