Բիզնեսի նկատմամբ հարկային պատժամիջոցների մասին մտահոգությունները՝ կապված դրոշմակնիքների հետ, անտեղի են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մի շարք արտադրողներ հայտարարել են, որ վերահսկիչ դրոշմակնիքները խնդիրներ են ստեղծել արտադրանքի հարկային հաշվառման հարցում, որոնք տարբեր պատճառներով չեն վաճառվել (խոտան, վերադարձ խանութներից եւ այլն):
Նրանց խոսքով՝ եթե ապրանքը արդեն համարվում է վաճառված, այլեւս չի ստացվում դուրս բերել այն հարկահավաքման բազայից:
Փոխնախարար Միրումյանը հերքել է այդ հայտարարությունները: «Դեռ 3 տարի առաջ կառավարությունը կարգ է ընդունել, որտեղ հստակ նշված է, թե որ դեպքերում եւ ինչ կարգով այդպիսի արտադրանքը կարելի է վերադարձնել»,-նշել է Միրումյանը: Նրա խոսքով՝ վերադարձը կարելի է իրականացնել գործարքից հետո 180 օրվա ընթացքում:
Վերահսկիչ պետական դրոշմակնիքը, որը նախատեսված է հարկային հաշվառման համար, ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2014 թվականի հուլիսի 1-ից՝ մի ողջ շարք պարենային ապրանքների եւ շպարի առարկաների համար:




























