Արքայադուստր Քրիստինան՝ Իսպանիայի Ֆելիպե VI թագավորի քույրը,  587 հազար 413 եվրոյի տուգանք է վճարել  կոռուպցիայի գործով՝ ֆինանսական մուտքերը ծածկելու համար, որը կատարել է նրա ամուսին Ինյակի Ուրդանգարինը:

Ամուսնական զույգի նկատմամբ հետաքննությունը սկսվել էր երեք տարի առաջ: Քննիչների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ինյակի Ուրդանգարինի Noos Institute բարեգործական կազմակերպությունը:

Ենթադրվում է, որ Ուրդանգարինն օգտագործել է ազդեցիկ մարդկանց հետ իր կապերը՝ խոշոր միջոցառումների համար շահավետ պայմանագրեր կնքելու նպատակով: Ընդ որում՝ նա ուռճացրել է նախագծերի արժեքը՝ ստացված շահույթը օֆշորային բանկային հաշիվներին փոխանցելով:

Դատարանում հարցաքննության ընթացքում արքայադուստր Քրիստինան հայտարարել է, որ պատկերացում չի ունեցել ամուսնու գործերի մասին: