Հայրենի հողի համար իր կռիվը տված իմ ախպերներին հարվածողը ինձ է հարվածել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանը:
Հնարավոր է, որ ազատամարտիկների դեմ ոտնձգությունների հողի վրա նրանք միավորվեն եւ առկա հակասությունները հարթվեն, ԵԱՄ նախագահն ասաց, որ գործունեությամբ եւ ծրագրերի իրականացմամբ իրենք տարբեր են, ըստ այդմ՝ միանալու մասին խոսք լինել չի կարող, բայց բոլոր լուրջ կառույցներով՝ ԵԱՄ, Ազատամարտիկների դաշինք, ԵԿՄ, պարտավոր են միմյանց հետ համագործակցել:
Նա հույս ունի, որ իրավապահները կբացահայտեն այն վիժվածքներին, որոնք ձեռք են բարձրացրել ազատամարտիկների վրա: Նա նշեց, որ դրանից բացի՝ տեղի ունեցածի միջադեպի, հնչած փոխադարձ վիրավորանքների մասով շատ խստաբարո կխոսեն իրար հետ: «Ի վերջո, Լյովան էլ պատահական մարդ չէ, նա էլ կռված, իր ծառայությունը երկրին մատուցած, անձ է: Մինչ ոստիկան դառնալը բանակում եղած իր վերջին պաշտոնը բրիգադի հրամանատար է եղել, պարզապես նա պիտի թացը չորից ջոկեր եւ արյան գաղափարը անտեսելով՝ մեկ այլ դաշտում ինքն իրեն չձգտեր արժեւորել: Եթե այս ամբողջի հիմքում Լյովան տեսնում է իբր նախագահին հայհոյելը, ասեմ, որ իմ կարծիքով էլ նախագահին հայհոյելը բացարձակ ընդունելի չէ, բայց, ինչպես ասում են, աշխարհում անգամ ամենալավ թագավորներից հետեւից էլ հայհոյողներ եղել են»,-ասաց Ռուբեն Գեւորգյանը:




























