Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.30-ին, Աշտարակի խճուղում իրար են բախվել «ԳԱԶ-32021», «ԳԱԶ-3110» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ԳԱԶ-3110»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Օպել»-ի վարորդը՝ 1962 թ. ծնված Նորայր Խոցանյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:




























