Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 2-րդ գումարտակի ոստիկանները Երեւանի Բաղրամյանի պողոտայի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1988 թ. ծնված Բեքա Դ.-ին եւ հրավիրել 1998 թ. ծնված Արեւիկ Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ին, նշված հասցեի մոտ` թիվ 37 երթուղային ավտոբուսի սրահում, Բեքա Դ.-ն Արեւիկ Գ.-ի գրպանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը եւ փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել է ոստիկանության հիշյալ ստորաբաժանման ծառայողների կողմից:
Խուզարկությամբ Բեքա Դ.-ի ձեռքի պոլիէթիլենային պարկից հայտնաբերվել է հեռախոսը:
Կատարվում է քննություն:




























