Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները դեկտեմբերի 15-ին, ժամը 11.00-ին, Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վոլոդյա Զ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով: