Միանշանակ է, որ դոլար, դրամ, ռուբլի վայրիվերումները ազդել են բոլորի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

«Միանշանակ է, որ ազդել է, անհնարին է, որ չազդի, երկրորդ կարծիք չկա»,-ասաց պատգամավորը:Ինչ վերաբերում է փոխարժեքի տատանումները՝ իր բիզնեսների վրա ազդելուն, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի խնամին սկզբից ասաց, որ բիզեսնով չի զբաղվում, այնուհետեւ հավելեց, որ տվել է կառավարման: «Կորուստներ կան, շատ շատ են»,-ասաց պատգամավորը: Թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվի, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ խմբակցությունը հայտարարությամբ է հանդես գալու, փորձելու են արտահերթ նիստ հրավիրել եւ այլն: