Մոսկվայի բնակիչն իր թութակից օրնիտոզով վարակվելու հետեւանքով մահացել է: Ըստ Gazeta.ru-ի, հիվանդանալուց երկու շաբաթ առաջ տղամարդը թութակին գնել է մասնավոր անձից:
Հետագայում լաբորատոր փորձաքննության ընթացքում թութակի մոտ օրնիտոզ են ախտորոշել:
Ռուսաստանի մայրաքաղաքում այս տարեսկզբից 9 մարդ իր տնային կենդանիներից վարակվել է օրնիտոզով:
Փսիտակոզը կամ օրնիտոզը մարդու վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է թռչուններից եւ բնորոշվում է թոքերի բորբոքմամբ: Հիվանդությունը կարող է ընթանալ սուր եւ խրոնիկական ձեւերով: Մեկ անգամ այդ հիվանդությունն ունեցած մարդն ամուր դիմադրողականություն չի ունենում, ինչը կարող է հանգեցնել օրնիտոզով կրկնակի վարակման:



























