Ամերիկայի բնիկ ժողովուրդներից՝ Նավախո ցեղի հնդկացիները փարիզյան Druot աճուրդային տանից գնել են նախկինում իրենց պատկանող ծիսական դիմակները:
Ենթադրվում է, որ աճուրդի հանված դիմակները Նավախո ցեղի հնդկացիներն օգտագործում էին ձմռանը՝ հիվանդներին բուժելու ծիսական արարողությունների ժամանակ։
Չնայած հնդկացիների դիմակների վաճառքն արգելելու ԱՄՆ իշխանությունների ջանքերին՝ աճուրդն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել։
Ծիսական դիմակների նախնական գինը հայտարարվել էր 929 հազար եվրո կամ 1,12 մլն դոլար:




























