Իսպանական Ֆոնտանարս դել Ալֆորնիս գյուղում գտնվող Casa Julio հյուրանոցը 5 տարի առաջ Միշլենի աստղ է ստացել խոհարարի կողմից ավանդական իսպանական ուտեստներ պատրաստելու վարպետության համար:

Այդ նշանակալի իրադարձությունից ի վեր ռեստորանի գործունեության մեջ սեւ ժամանակներ են եկել, աստիճանաբար այցելուները պակասել են, եկամուտները կրճատվել են:

Դա զարմանալի չէ, քանի որ «Միշլենի կարմիր գիդ»-ում ընդգրկված ռեստորանը պարտավորվել է նվազեցնել ուտեստների բաժինները եւ բարձրացնել գները:

Նախորդ տարի ռեստորանի տեր Խուլիո Բիոսկան դիմել է ուղեցույց կազմողներին՝ խնդրելով իր ռեստորանը չնշել այնտեղ, բայց ռեստորանը միեւնույն է 2014-ին ընդգրկվել է «Միշլենի կարմիր գիդ»-ում, հաղորդում է Kedem-ը:

Խուլիոն ստիպված է եղել դիմել խմբագրությանը եւ նա խոստում է ստացել, որ 2015-ին իր ռեստորանը գիդում չի լինի: Սա առաջին դեպքն է, երբ հաստատությունը հրաժարվում է Միշլենի աստղից եւ «Կարմիր գիդում» ներկայացված լինելու պատվից: