Թուրքիայում հրատարակվել է սասունցի Ադնան Արսլանի «Ընկուզենին» գեղարվեստական գիրքը, որում ներկայացվում է արևմտահայության, հատկապես հայ կանանց ու երեխաների ապրած դրաման:
Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը, ծագումով բաթմանցի եւ սասունցի գրքի հեղինակը ստեղծագործության վերաբերյալ հայտնել է, թե իրեն ոգեշնչել է 96 տարեկան հայ Սյուլեյմանը, որն իր հետ բնակվել է նույն հայկական գյուղում:
Բաթմանի Սասուն գավառին ենթակա Թեքեվլեր գյուղից ծագող Ադնան Արսլանը նաեւ նշել է, որ սույն գրքի միջոցով ցանկացել է ապագա սերունդներին փոխանցել հայերի բնակավայրերի, նրանց կենսակերպի և ապրած մեծ դրամայի մասին տեղեկություններ: Հեղինակը նաեւ ընդգծել է, թե վեպը գրել է իրական փաստերի և իրադարձությունների վրա հիմնվելով:


























