ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ն.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ յոթ դրվագով, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նրա մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2014թ. դեկտեմբերի 13-ին ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, օգտագործելու նպատակով պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար 7 անձի նկատմամբ 2014թ. դեկտեմբերի 11-ին որոշում է կայացվել՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Գորիսի նախկին քաղաքապետի պաշտոնական դիրքի չարաշահման մի քանի դրվագը:




























