Ռուսաստանի Պետդուման երրորդ ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որով 10 տարով արգելվում է ժամանման ժամկետը խախտած օտարերկրացիների մուտքը երկիր:

Օրինագծի համաձայն, արգելվելու է օտարերկրյա այն քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստան, ովքեր «Ռուսաստան նախորդ այցելության ժամանակ երկրից դուրս չեն եկել եւ անընդմեջ ռուսական տարածքում են եղել 280 օրից ավելի՝ օրենքով նախատեսված ժամկետի օրվա ավարտից սկսած»: Նրանց համար, ովքեր ժամկետը խախտել են 6 ամսով, մուտքի 5-ամյա արգելք է սահմանվում:

Ներկայում ավելի կոշտ միջոցներ են կիրառվում: Մուտքը երեք տարով սահմանափակվում է այն քաղաքացիների համար, ովքեր նախկինում գերազանցել են Ռուսաստանում կես տարին մեկ անգամ 90 օր մնալու թույլտվությունը: Պատժվում են նաեւ այն միգրանտները, ովքեր այդ ժամկետը սպառվելուց հետո մեկ ամսվա ընթացքում չեն հեռացել երկրից: