Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն արտակարգ ֆինանսական խորհրդակցություն է անցկացրել: Ըստ «Վեստի 24»-ի, խորհրդակցությանը մասնակցել են տնտեսական բլոկի գերատեսչությունների ղեկավարները:

Տնտեսական զարգացման եւ ֆինանսական կայունության համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների կարծիքները բաժանվել են: Առաջինների կարծիքով, Կենտրոնական բանկի վերաֆինանսացորման դրույքաչափերի բարձրացումը զսպում է տնտեսական զարգացումը: Մյուս մասի կարծիքով էլ, այդ միջոցները նույնիսկ անբավարար են, քանի որ մինչեւ 17% դրույքաչափի բարձրացումը դեռեւս շահեկան է արժութային շուկայում սպեկուլյացիայի համար եւ չի կարող կանգնեցնել ռուբլու անկումը:

«Ռոսնավթ»-ի ղեկավար Իգոր Սեչինը հայտարարել է, որ ընկերությունը չի մասնակցել ռուբլու անկման գործընթացին: