ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել 2015 թ. Դաշնային բյուջեի մասին:

ԱՄՆ Կոնգրեսը նախորդ շաբաթվա վերջին 1,1 տրլն դոլարի չափով դաշնային բյուջեի մասին օրենք էր ընդունել: Օբաման ավելի վաղ այդ փաստաթուղթն անվանել էր փոխզիջումային եւ խոստացել ստորագրել այն: Դրանում նշված են դաշնային գրեթե բոլոր գերատեսչություններին հատկացվող  ֆինանսավորումները՝ մինչեւ 2015 թ. սեպտեմբերի 30-ը:  Բացառություն է կազմում միայն ազգային անվտանգության նախարարությունը, որի բյուջեն քննարկվելու է ավելի ուշ:

Ըստ ԱՄՆ օրենսդրության՝ առանց դաշնային բյուջեի անհնար է  ֆինանսավորել իշխանության դաշնային մարմինները: Բյուջեն ընդունելու համար անհրաժեշտ են Կոնգրեսի երկու պալատների հավանությունը եւ ԱՄՆ նախագահի ստորագրությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: