ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, գիշերը  ժամը 04:00-05:00-ի սահմաններում, ՀՀ Լոռու մարզի Ծաղկաշատ-Ալավերդի մարզային նշանակության ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:

15-20 խմ ծավալով քարերը ճանապարհի երթեւեկությունը դարձրել են միակողմանի:

Ներկայում «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից աշխատանքներ են տարվում` ճանապարհի երթեւեկությունը վերականգնելու համար: