Դեկտեմբերի 16-ին, ժամը 18.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղեւորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման եւ իրականացման աշխատակիցները Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւոր, 23-ամյա Արսեն Խ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել են 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Արսեն Խ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել ոստիկանություն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն: