Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Տոֆիգ Ռզաեւը պնդում է, որ Կալինինգրադի №13 ուղղիչ գաղութում ադրբեջանցիներին տանջում են, եւ դա արվում է գաղութի պետի պաշտոնակատար Միխայիլ Ֆոմենկոյի եւ մայոր Զելիմխան Ալխանովի անմիջական հրահանգով:

Ըստ haqqin.az-ի՝ Ռզաեւն ասել է, որ №13 գաղութում Ադրբեջանի քաղաքացիներին ամեն օր ծեծում են,  խլում տաք հագուստը եւ արգելում աղոթել  (խլում են նամազի համար անհրաժեշտ իրերը):

Տոֆիգ Ռզաեւը պնդում է, որ արդեն դիմել է գաղութի ղեկավարությանը՝ խնդրելով հանդիպում կազմակերպել ադրբեջանցի բանտարկյալների հետ: Սակայն պատասխան այդպես էլ չի ստացել:

«Ավելի վաղ դատախազին ուղղված իմ բազմաթիվ դիմումները դրական արդյունք էին տալիս, եւ ադրբեջանցիներին տանջելը վերացել էր, սակայն ընդամենը մի քանի օրով», -  ասել է նա: