NEWS.am-ի թղթակցի մտքերն այս անգամ «շարունակել է» էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Ես սիրում եմ Հայկական Նոր տարին, որովհետեւ...

Ես ընդհանրապես Նոր տարին սիրում եմ, որովհետեւ մանկուց եկող շատ ջերմ հուշերի հետ է կապված, երբ որ Նոր տարին դիմավորում էի իմ տատիկ-պապիկների հետ: Այդ հիշողությունը ստիպում է, որ այս տոնը միշտ լինի ամենաջերմ եւ ամենահուսադրող տոնը բոլոր տոների մեջ:

Ձմեռ պապիկի նվերները բացելիս՝ միշտ մտքովս անցել է, որ...

Չեմ կարող մտաբերել, բայց հիշում եմ, որ մի անգամ սպասում էի բեռնատար ավտոմեքենայի, հայրս էր խոստացել, եւ ստացա:

Հիշում եմ, երբ առաջին անգամ բացահայտեցի, որ Ձմեռ պապ չկա...

Չեմ հիշում այդ դեպքը:

Երբ ժամացույցի սլաքը կանգնում է ուղիղ 12:00-ի վրա, մտածում եմ...

 Նոր մտքերի, նոր հույսերի, միայն լավի մասին եմ մտածում: Միայն բարու, սիրո եւ խաղաղության մասին եմ մտածում:

Նոր տարին սկսվում է այն ժամանակ, երբ...

Նոր հաջողությունների հույսեր են առաջանում:

Հայկական Ամանորն անհնար է պատկերացնել՝ առանց...

Մեր տանը դրված տոնածառի:

Ձմեռ պապիկից այս տարի խնդրելու եմ...

Խաղաղություն, բարություն եւ սեր: