«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկոն դեկտեմբերի 17-ին ազատ է արձակվել տնային կալանքից եւ մտադիր է առաջիկայում վերադառնալ աշխատանքի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության աղբյուրի համաձայն, քննիչները որոշում են ընդունել Վլադիմիր Եվտուշենկոյի խափանման միջոցը փոխելու մասին: Գործարարի փաստաբանը հաստատել է լուրը: «Քննիչը Եվտուշենկոյի խափանման միջոցը փոխել է ներկայանալու մասին պարտավորությամբ»,- ասել է փաստաբան Վլադիմիր Կոզինը:

«Սիստեմա»-ի մամուլի ծառայությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի Քննչական կոմիտեն դեռեւս չեն մեկնաբանում գործարարի ազատ արձակման մասին տեղեկությունը: