Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ուսանողները ցավում են դասախոսի ձերբակալության համար:

Հաղորդվել էր, որ բուհի Նախազորակոչային պատրաստության եւ ֆիզիկական դաստիրակության ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը դեկտեմբերի 16-ին ձերբակալվել էր կաշառք ստանալու պահին: Ձերբակալությունն իրականացրել էին ԱԱԾ-ի աշխատակիցները: Քննչական մարմնի տվյալով՝  Մադոյանը  5-րդ կուրսի ուսանող, սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Ռուբեն Գեւորգյանից 60 հազար դրամ էր պահանջել ստուգարքը նշանակելու համար: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ, կատարվում է քննություն:

Սակայն ինստիտուտի ուսանողները հակված են կարծելու, որ թյուրիմացություն է տեղի ունեցել: «Նա ամենաարդար, «անշառ» դասախոսներից է», - պնդում են ուսանողները՝ չցանկանալով հրապարակել իրենց անունները՝ անախորժություններից խուսափելու համար:

Ընդհանուր առմամբ, ուսանողները շատ են ցավում կատարվածի համար՝ հուսալով, որ ամեն ինչ կպարզվի: