Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 2-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Շ. Հ.-ն ձերբակալվել է այսօր՝ դեկտեմբերի 18-ին՝ վաղ առավոտյան: NEWS.am-ի այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:
Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (խոշոր չափերով խարդախություն), 38-312-րդ հոդվածի 2-րդ մասի (Խոշոր չափերով կաշառք տալուն հանցակցելը), 34-312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խոշոր չափերով կաշառք տալու փորձ): Գործի քննությունը Հատուկ քննչական ծառայությունում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորներից մեկի քննիչ է ձերբակալվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Նա կասկածվում է խարդախության մեջ: Որոշ տեղեկություններով՝ նրա ձերբակալվելը կապված է նաեւ գումարներ վերցնելու հետ:




























