Դեկտեմբերի 2-16-ն ընկած ժամանակահատվածում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել եւ կազմվել է անտառխախտման 7 արձանագրություն՝ 29 ծառ  եւ 2 խ/մ վառելափայտ անտառից ապօրինի դուրս բերման համար:

Դեկտեմբերի 2-ին անտառխախտման մեկ արձանագրություն   կազմվել է «Դիլիջան» տեղամասի 8-րդ պահաբաժնում Ա. Վարդանյանի նկատմամբ  /7 կանգուն  ծառի ապօրինի հատում/, անտառխախտման եւս մեկ արձանագրություն   կազմվել է  04.12.2014թ. «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 7-րդ  պահաբաժնում` Բ. Բաբինյանի  նկատմամբ /անտառից 2խ/մ փայտանյութի  ապօրինի դուրս բերում/,

09.12.2014թ.` «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում` Ա. Թամրազյանի նկատմամբ`  ապօրինի հատված  7 կանգուն ծառի համար,

12.12.2014թ. արձանագրություն է կազմվել «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում` Ա. Թամրազյանի նկատմամբ`  ապօրինի հատված  6 կանգուն ծառի համար,

13.12.2014թ.` «Հաղարծին  տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում Ս. Քոչարյանի նկատմամբ`  ապօրինի հատված  2 կանգուն ծառի համար,

15.12.2014թ.`  «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 4-րդ պահաբաժնում`  Դ. Աղաջանյանի նկատմամբ`  ապօրինի հատված  1 կանգուն ծառի համար,

16.12.2014թ.` «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 7-րդ պահաբաժնում` Ա. Սարգսյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման արձանագրություն` ապօրինի հատված  6 կանգուն ծառի համար:

Նշված 7 անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու համար: