Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 33-ամյա Միխայել Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան եւ հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միաժամանակ, Միխայել Մ.-ն խնդրել է հրացանն օրինականացնել եւ վերադարձնել իրեն:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: