Բելառուսի պատգամավորները վավերացրել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
Միության գործունեության առաջին իսկ օրվանից Հայաստանը դառնում է անդամ եւ ստանձնում պայմանագրով նախանշված պարտականությունները: Օրինագծի ընդունումը ԵՏՄ անդամ երկրներին թույլ կտա պայմաններ ստեղծել տնտեսական ինտեգրման հետագա զարգացման համար՝ բնակչության կենսամակարդակը բարձրացնելու նկատառմամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը մայիսին ստորագրել, հետո վավերացրել էին ԵՏՄ-ի ստեղծման պայմանագիրը, որն աշխատանքը կսկսի 20015թ. հունվարի 1-ից:
Հոկտեմբերի 10-ին Մինսկում պայմանագիր էր ստորագրվել ԵՏՄ-ին Հայաստանի միացման մասին: Փաստաթուղթն արդեն վավերացվել էր Ռուսաստանի եւ Ղազախստանի խորհրդարաններում:




























